Անհատի պաշտամունքով երբևէ չեմ տառապել և չեմ էլ պատրաստվում հակադարձել օգտակար գործողության զրոյական գործակից ունեցող այն շառլատաններին, ովքեր վիճարկում են իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործոնը․․․
Անշուշտ,Ծառուկյանը ոչ սրբադասվելու հնարավորություն ունի, ոչ էլ ցանկություն․․․ Բայց ինձ համար անհասկանալի են թունպարկով հղի այն անձինք, ովքեր երբևէ որևէ բարի գործ չկատարելով, հեգնում են ուրիշներին․․․
Ցավում եմ, բայց մեզանում ծնվել և զարգանում է քաղաքական տզրուկների դասակարգ, որի միակ "առաքելությունը" ոչնչից մեծություն դառնալու մոլուցքն է, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է պետականաքանդության անշեղ ծրագրով․․․
Մնացածի մասին՝ հետայսու․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=367654173802076&id=100016724891018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել