Հայտնի են 2018թ. հրատարակված գրականության մեջ տեղ գտած սեքսի ամենավատ նկարագրությունների հակամրցանակի հավակնորդները, հաղորդում է The Guardian-ը:

Կարճ ցանկում ընդգրկված են գրքերից 7 դրվագներ: Դրանց թվում է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործությունը, որը երրորդ անգամ է առաջադրվում:

Բացի Մուրակամիից, ցանկում ընդգրկված են գրողներ Ջեյմս Ֆրեյը, Ջուլիան Գոֆը, Լյուկ Թրեջեթը, Ուիլյամ Ուոլը, Ջերարդ Վուդվորդը և Վիկտոր Քորնուոլը Արթուր Թրեվելյանի համահեղինակությամբ:

2017 թ.-ին սեքսի տեսարանների ամենավատ նկարագրության համար մրցանակին արժանացել է ամերիկացի վիպասան Քրիսթոֆեր Բոլենը: Ժյուրին նրան մրցանակի է արժանացրել «The Destroyers» գրքի համար՝ «հայտնի հասկացությունները նոր տերմիններով նկատագրելու անհաջող փորձի համար» ձևակերպումով: Նշվել էր, որ հատվածներից մեկը կարդալուց հետո դատավորները չէին հասկացել, թե ի վերջո քանի ամորձի ունի հերոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել