Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին բնակտորի նման անսովոր օբյեկտ է հայտնաբերել: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:

Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատել էին մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում:

«Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել՝ փայլելու պատճառվ», – ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը:

Նշվում է նաև, որ օբյեկտի արտաքինը կարող է խաբուսիկ լինել, և դրա ծագումը պարզելու համար  պետք է քիմիական թեստ անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել