Արդեն երկրորդ անգամն է ՔՊ երիտասարդական լիգայի պահեստային խաղացող Ալեն Սիմոնյանը փորձում է ՀՀԿ-ական առաջամարտիկներին հրավիրել բանավեճի՝ սեփական անունը փիառելու ու իրեն լուրջ քաղաքական գործիչ երևակայելու համար։
Ալեն ջան, չնեղվես «պահեստային» բառից, քանի որ ամեն անգամ, երբ լսում եմ «Քաղաքապետ Հայկ Մարության» արտահայտությունը՝ այլ բան մտքիս չի գալիս։ Շուտով դրան կավելանա նաեւ «ԱԺ խոսնակ այսինչյան այսինչ» արտահայտությունը։
Հիմա անցնեմ բուն ասելիքիս։
Եղբայր, Տիկին Եսայանի մեծահոգության շնորհիվ, ոնց որ մեծամտացար ու քեզ թվաց, թե դու այն մարդն ես ում հետ պետք է բանավիճենք։Քանի որ ոչ մեկ երբեք քեզ այդ հաճույքը չի պատճառելու ու նույնիսկ չի էլ արձագանքելու, որպես երիտասարդական կազմակերպության ղեկավար, փորձեմ չտխրեցնել երիտասարդ քաղաքական գործչին ու մի թեթև պատասխանեմ։
Ալեն ջան, իզուր ես չարչարվում, միգուցե մի 5 տարի հետո, երբ քաղաքական նորմալ պատմություն ունենաս, քո խոսքերին ու քո առաջարկներին պաշտոնական պատասխան ստանաս ՀՀԿ-ի կողմից, իսկ այժմ, այս իրավիճակում ու քաղաքական հետագծով, բավարարվի միայն երիտասարդական կազմակերպության ղեկավարի պատասխանով, որը գուցե եւ շատ է, բայց դե երիտասարդների համար ես ամեն ինչի պատրաստ եմ։
Չմոռանամ ասեմ ՝ շարունակիր քո օպոնենտ կին գործիչներին բանավեճից կամ հարցազրույցից հետո ծաղիկ ուղարկել, որովհետեւ դա իրոք classy արարք է քո կողմից ու քո անձի շուրջ սակավաթիվ դրական media covarage -ը կապահովի։
Հ․Գ․ Քո միակ շանսը ՀՀԿ հզորներին /որոնց հետ իբր ընկերեկան հարաբերություններ ունենալով դեռ մի տարի առաջ ամեն տեղ գլուխ էիր գովում/ մոտիկից տեսնելու կլինի այն, որ քո սեփական կուսակցությունը էլ մարդ չունենա ու ստիպված քեզ ուղարկի լուրջ քաղաքական գործիչների հետ բանավեճի։
Քո գործը լեգալայզի համար պայքարելն է ու կեղտոտ հնարքները, մի շեղվի։