Մեր մոլորակում ապրում են տարբեր տեսակի կենդանիներ։ Հաճախ նրանց անվնաս տեսքը շատ խաբուսիկ է լինում։ Ձեզ ենք ներկայացնում առաջին հայացքից անվտանգ, սակայն իրականում մահացու վտանգավոր 5 կենդանիների։

Մեղրակեր

Նրա չափսերը և անվտանգ տեսքը թող շփոթության մեջ չգցի ձեզ։ Իրականում այս կենդանին բավականին վտանգավոր է և համարձակ։

Այն առանց վախենալու հարձակվում է անտիլոպի, կոկորդիլոսների և անգամ թունավոր օձերի վրա։ Մեղրակերները ակտիվորեն քանդում են ուրիշների բները և բարձրանում են ծառերի վրա ձու գողանալու համար։ Բնության մեջ կենդանիները հիմնականում խուսափում են նրա հետ հանդիպելուց։

Կոալա

Այս կենդանիները շատ գեղեցիկ են և համակրանք առաջացնող։ Սակայն պետք չէ մոռանալ, որ մեծահասակ կոալայի քաշը հասնում է մինչև 15 կգ-ի և նրանք զինված են սուր աամներով, եղունգներով և հզոր ծնոտով։ Անհրաժեշտության դեպքում նրանք շատ ակտիվորեն տեղաշարժվում են և չեն վախենում հարձակվել շների և անգամ մարդկանց վրա։

Կարմիր պանդա

Եվս մեկ վտանգավոր կենդանի։ Այս կենդանիները որսի են գնում խմբերով։ Այս պանդաների խումբը շատ հանգիստ կարող է հարձակվել մեծ կենդանու վրա և ուտել նրան։ Միջինը այս կենդանիները հասնում են մինչև 65 սմ-ի։ Այն ունի շատ սուր ժանիքնոր և եղունգներ։

Ցեցե ճանճ

Այս փոքրիկ միջատը տարածված է հիմնականում Աֆրիկայում։ Այն շատ վտանգավոր է։ Նրա խայթոցը տրիպանոսոմոզ հիվանդության պատճառ կարող է դառնալ։ Այս հիվանդության արդյունքում խախտվում է մարդու նյարդային համակարգը, որն էլ հանգեցնում է հոգեկան խանգարումների և մահվան։ Այս հիվանդության համար հակաթույն  գոյություն չունի։

Կապույտ ութոտնուկ

Այս ութոտնուկի թույնը գտնվում է նրա թքի մեջ և այն մահացու թույն է։ Նրա խայթոցները ոչ միշտ են զգացվում, այս պատճառով էլ մարդիկ անմիջապես չեն արձագանքում նրան։ Խայթոցի հետևանքով զոհի մկանները սկսում են թուլանալ և ծանրանում է շնչառությունը։ Այնուհետև սկսվում է կոմա և վերջում մահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել