Ավիաընկերության աշխատակցուհին պատմել է, թե ինքնաթիռ մտնելիս ուղևորների արտաքին տեսքի ինչ առանձնահատկությունների վրա են ուշադրություն դարձնում բորտուղեկցորդուհիները, գրում է Daily Express-ը:

Ջենիս Բրիջերի խոսքերով, որը 25 տարի բորտուղեկցորդուհի է աշխատել, անձնակազմի անդամները, առաջին հերթին, ուշադրություն են դարձնում այն բանին, թե հարբած չէ՞ արդյոք ուղևորը: «Ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորներին մենք խնդրում ենք ազատել տարածքը: Թռիչքի ընթացքում նրանց հետ կարող է խնդիրներ առաջանալ»,- պարզաբանել է Բրիջերը:

Բորտուղեկցորդուհու խոսքերով ցանկալի չէ նաև հիվանդ ուղևորների ներկայությունը ինքնաթիռի սրահում: «Ոչ ոքի հաճելի չէ շնչել նրա տարածած միկրոբները»,- բացատրել է նա:

Նա խոստովանել է, որ միշտ մտապահում է ուժեղ մկանուտ ուղևորներին: «Եթե ինչ որ մեկը ֆիզիկապես ուժեղ է թվում, ես միշտ մտապահում եմ նրա դեմքն ու տեղը, որպեսզի որևէ կոնֆլիկտի առաջացման դեպքում դիմեմ նրա օգնությանը»,- ասել է բորտուղեկցորդուհին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել