Tert.am-ը գրում է.

Հայ-ռուսական փոխհարաբերություններում «ինչ-որ ճաք է նկատվում»՝ երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կատարվածը «թյուրիմացություն» է: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերին: 

«Խաչատուրովին կարելի էր հրավիրել այստեղ՝ մի բաժակ թեյի ու ասել `գիտեք, պարոն Խաչատուրով, կարծում ենք, որ դուք այլևս հետ գնալու կարիք չունեք, քանի որ մենք Ձեր փոխարեն մեկ ուրիշին կուղարկենք: Իսկ այստեղ սկսեցին ամբողջ աշխարհով գոռալ, թե Խաչատուրովը «բանդիտ» է, հանցագործ, իսկ Խաչատուրովը ամենևին էլ բանդիտ չէ, շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի հայոց բանակի կազմավորման հարցում»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը: 

Նա ընդգծեց, որ չի կարող կանխագուշակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը կտրվի՞ Հայաստանին, թե ոչ: «Մենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեր սխալ պահվածքով մի փոքր խայտառակել ենք այդ կառույցը: Այս իսկ պատճառով խոսելուց առաջ միշտ պետք է լավ մտածել»,-նշեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել