Թուրինյան համալսարանի իտալացի հետազոտողները անվանել են այն երեք ֆիլմերը, որոնք առավելապես ազդել են արվեստի զարգացման վրա: Առաջատարը 1939թ.-ին նկարահանված «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմն է, հաղորդվում է Applied Network Science ամսագրում:

Երկրորդ հորիզոնականում է 1977թ.-ին Ջորջ Լուկասի նկարահանած «Աստղային պատերազմներ» շարքի առաջին՝ «Նոր հույս» ֆիլմը: Երրորդ տեղում Ալֆրեդ Հիչքոքի 1960թ. նկարահանած «Պսիխո» ֆիլմն է:

«Ֆիլմի հաջողությունը սովորաբար գնահատվում է ստացված եկամուտներով կամ պրոֆեսիոնալ քննադատների կարծիքով: Այնուամենայնիվ, այս ցուցանիշները կարող են ենթարկվել արտաքին գործոնների՝ գովազդի կամ տվյալ ժամանակի միտումների ազդեցությանը, և չեն արտահայտում երկար ժամանակահատվածի ընթացքում ֆիլմի ունեցած ազդեցությունը»,- նշել են հետազոտողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել