Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ Է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ Էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող Է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը: Այս մասին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, որի կառուցվածքի մեջ Է մտնում Գաղտնի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագծի իրականացումն սկսվել Է նոյեմբերի կեսերին: Ինչպես սպասվում Է, նոր համակարգի փորձարկումները կշարունակվեն մինչեւ եկող տարվա օգոստոսի 30-ը: Ներքին անվտանգության նախարարությունը նախագծի մանրամասների մասին չի ծավալվում:

Ըստ որում նախարարությունը խոստովանում Է, որ նոր համակարգի տեսադաշտում Է հայտնվում նաեւ Սպիտակ տանը հարող առնվազն մեկ փողոցի մի մասը, այսինքն՝ Էլեկտրոնիկան գրանցում Է բոլոր պատահական անցորդների դեմքերը եւ կպահպանի այն բոլոր քաղաքացիների թվային լուսանկարները, որոնք վերջինիս կողմից ընդունվել են որպես ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից որոնվողներ կամ դրանց հսկողության ներքո գտնվողներ: Բացի դրանից, դեմքերի ճանաչման համակարգի աշխատանքի ստուգմանը կամավոր հիմունքով մասնակցում են Գաղտնի ծառայության՝ Սպիտակ տունը պահպանող աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել