Life.panorama.am-ը գրում է.
Օրերս Քմեբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն այցելել էին Լեստեր՝ հարգանքի տուրք մատուցելու Լեստեր Սիթի ֆուտբոլային ակումբի նախագահի հիշատակին, ով մահացավ ուղղաթիռի վթարի արդյունքում։ Լեստերում Քեյթը հանդիպել է նաև համալսարանի ուսանողների հետ։ Քեյթը պատմել է, որ իր երեխաները պատրաստվում են Սուրբ ծնունդին։
 
«Նրանց մոտ ամեն ինչ լավ է, շնորհակալություն։ Նրանք անհամբերությամբ սպասում են Սուրբ ծնուդին, կրկնում են տոնական  երգերը։ Չեմ կարող հավատալ, որ Լուին արդեն 7 ամսական է, նա այնքան է մեծացել»,-ասել է Քեյթը՝ պատասխանելով իր երեխաների մասին հարցին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել