Վերջին ամիսների իրադարձությունների ժամանակագրությունը՝ պարզելու համար, թե ինչ նպատակի են ծառայում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և ինչ վտանգ է հասունանում Արցախի շուրջ:
- Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում գրում է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:
- Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը «լիֆթ»-ի մեջ հանդիպման ժամանակ սահմաններում հրադադարի շուրջ պայմանավորվում են:
- Նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
- Հոկտեմբերին 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության «բոլոր» կողմերին։
- Հոկտեմբերի 16-ին Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարում է, որ Արցախի հարցի «ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»:
- Հոկտեմբերի 25-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարում է. «Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, եւ նա (Նիկոլ Փաշինյանը) ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար։ Վճռական քայլեր կատարելու համար լավագույնը պահն ընտրություններից հետո է»:
- Նոյեմբերի 26-ին Թալինում քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարում է. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:
- Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում քարոզարշավի ժամանակ Արցախի իշխանություններին սպառնալով հայտարարում է. «Այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ, կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»: