Armenpress.am-ը գրում է.

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահի կարգավիճակում իմ առաջին արտասահմանյան այցը կլինի Եվրոպա, մասնավորապես, Բրյուսել, Բեռլին, Փարիզ եւ Բալթյան երկրներ, մասնավորապես, Լիտվա, երկիր, որի կին նախագահն առաջինն ինձ շնորհավորեց նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»,- նոյեմբերի 29-ին Թբիլիսիում ասել Է Զուրաբիշվիլին լրագրողներին:

Ինչպես հայտնել Է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել Է ձայների 59,52 տոկոսը:

Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը, հավաքել Է ձայների 40,48 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել Է 56,23 տոկոս: Ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, ընտրված նախագահի երդմնատվության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Ֆրանսիայում ծնված նախկին դիվանագետ Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հանդես Է գալիս Մոսկվայի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում հաշվեկշռված մոտեցման օգտին: «Մեր ընտրությունը խաղաղ ու ազատ Վրաստանն Է: Ես ցանկանում եմ երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր չքվեարկեցին իմ օգտին: Մենք բոլորս մեկ փոքր երկրի քաղաքացիներն ենք, մենք ապրում ենք մեկ պետության մեջ, մենք պետք Է այն միավորենք ու հանդարտեցնենք»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները:

Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն Է հայտնել ընտրողներին աջակցության համար: «Շատ նորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել Է նա լրագրողներին Թբիլիսիում, նշելով, որ իր կարեւորագույն խնդիրն Է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել