168.am-ը գրում է.

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում հազարավոր մարդիկ են մասնակցել G20-ի գագաթնաժողովի դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտնել է Infobae պորտալը:

Դրա տվյալներով՝ նոյեմբերի 28-ին բողոքի մասնակիցները երկու ժամ երթեւեկությունը փակել Էին քաղաքի գլխավոր պողոտայում: Ակցիայի մասնակիցները պլակատներ էին տանում գագաթնաժողովի անցկացման, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ երկրի գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի վարչակազմի դեմ ուղղված կարգախոսներով:

Արգենտինայի հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցել են բողոքի ակցիաներին: Դրանցից մեկի՝ MOCASE Vվa Campesina-ի տեղեկատվությամբ, բողոքի ակցիան Բուենոս-Այրեսի մարզադաշտում հավաքել էր մոտավորապես 50 հազար մարդ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նոյեմբերի 29-ին եւ 30-ին նույնպես պլանավորված են բողոքի բազմաթիվ ակցիաներ՝ կապված G20-ի անցկացման հետ: G20-ի գագաթնաժողովն Արգենտինայում տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել