Անլիացի Բեքի Ջոն արդեն մեկ աղջիկ ունի, այդ իսկ պատճառով էլ հենց նրա մոտ սկսեցին սրտխառնոցները, նա միանգամից հասկացավ, որ նորից բալիկի է սպասում: Սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, որ իրեն եռյակ անակնկալ է սպասվում:

Հղիության 31-րդ շաբաթում Բեքիին ծննդատուն են տարել, քանի որ երեխաների լույս աշխարհ գալու ժամանակն էր: Սակայն երբ եռյակը լույս աշխարհ եկավ, նրանք այդքան էլ լավ վիճակում չէին:

Նորածիններին միանգամից ուղարկել են վերակենդանացման բաժանմունք: Այնտեղ երեխաները մի քանի շաբաթ են անցկացրել: 

Երեխաներին առաջին անգամ տեսնելիս նա հասկացավ, որ երեխաները չափազանց նման են մեկը մյուսին:

Եռյակի լույս աշխարհ գալու հավանականությունը կարող է 1:60 000 մինչև 1:200 000 000-ի հասնել: Բեքիի եռյակը համարվում է Բրիտանիայի ամենափոքրիկ եռյակը:

Բեքին երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ լույս աշխարհ է բերել եռյակի: Անալիզի պատասխանը ցույց տվեց, որ նրանք միաբջիջ եռյակ են:

Չնայած որ տղաները շատ նման են, նրանց նորաթուխ մայրիկը հեշտությամբ է կարողանում տարբերել երեխաներին:

Երեխաների խնամքի հարցում Բեքիին օգնում է 17-ամյա քույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել