Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առողջ ապրելակերպի միջոցներից մեկն է։ Քաշ գցելու ամենամեծ խնդիրներից մեկը սննդի սխալ ընտրությունն է։ Երբ մենք փորձում ենք փոխել մեր սննդակարգը, ավելի դժվար է դառնում դիմադրել գայթակղությանը։ Որքան շատ ենք սովածանում, այնքան ավելի է մեծանում ամեն ինչ ուտելու հավանականությունը։ Ի՞նչ է պետք ուտել սով չզգալու և ախորժակը փակելու համար։

Պոպկորն

Եթե դուք գնացել եք կինոթատրոն մեկ տուփ պոպկորնով, ապա պիտի հասկանաք, որ դա առողջ ապրելակերպ վարելու լավ միջոց չէ։ Իսկ ահա տան պայմաններում պատրաստված պոպկորնը ձեզ կարող է հագեցնել, քանի որ այն առանց կալորիական է։

Մուգ շոկոլադ

Այո դուք կարող եք ուտել այս շոկոլադն առանց որևէ բանի մասին մտածելու։ Նրա մեջ մեծ է կակաոյի քանակությունը, և այն ավելի դառը համ ունի, քան կաթնային շոկոլադը։ Մուգ շոկոլադը դանդաղեցնում է մարսողությունը, այդ իսկ պատճառով էլ դուք ավելի երկար ժամանակ եք հագեցած զգում։

Հունական յոգուրտ

Ներկայիս արդյունաբերական յոգուրտները մեծ քանակությամբ շաքար են պարունակում, այդ պատճառով էլ լավագույն ընտրությունը կարող է լինել հունական յոգուրտը, որը ճնշում է ախորժակը։ Նրա մեջ քիչ է շաքարի պարունակությունը։ Պետք չէ մոռանալ նաև կալցիումի մասին, որը նույնպես շատ է։

Նուշ

Նուշի մեջ շատ են սպիտակուցները և մանրաթելերը, այդ պատճառով էլ այն կատարյալ սնունդ է համարվում։ Կարևորը՝ այն հարկավոր է օգտագործել չափի մեջ։

Ավոկադո

Ավոկադոն առանձնանում է չհագեցած ճարպի քանակությամբ և մանրաթելերով։ Այն կարելի է բարակ կտրտել և տոստ պատրաստել։ Շատ արագ և համեղ սնունդ է։

Ջուր

Երբ որևէ բան ուտելու ցանկություն է առաջանում ձեզ մոտ, հնարավոր է՝ դա ոչ թե սովի, այլ ծարավի զգացում է։ Հիշեք օրգանիզմի հիդրատացիայի մասին։ Սովի առաջին իսկ ազդանշանից հետո ջուր խմեք, և ձեր ախորժակը միանգամից կփակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել