Zham.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, ռուսական և խորհրդային գրականությունը հարուստ է մարդուն բնորոշման աշխատություններով: Օրինակ Սերգեյ Դովլաթովի այս բնորոշումը խորհրդային ժամանակներում պարկեշտ մարդու վերաբերյալ իսկապես տպավորիչ է:
Սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ֆիզիկապես, սակայն ոչ մեր հոգիներում:
Օրինակ այսօր չկա ԽՄԿԿ-ն, սակայն Հայաստանում փաստացի գործող մեկ տասնյակից ավել կուսակցությունները մանր ու մեծ «ԽՄԿԿ»-ներ են իրենցից ներկայացնում: Որպեսզի մենք իսկապես կարողանանք ազատվել տոտալիտար հոգեբանությունից, առաջին հերթին որպես մարդ պիտի ազատագրվենք, հետո փորձենք ստեղծել նոր Հայաստան:
Այս իշխանափոխության «անցումային փուլը» հենց ամենահարմար պահն է դրա համար:
Օրինակ, ՔՊ-ն կարող է չդառնալ նոր «ԽՄԿԿ», իսկ նախկին ՀՀԿ-ն կարող է մաքրվել «ԽՄԿԿ»-ացումից, որի մեջ ձևավորվել է տարիներ շարունակ:
Բայց այս ամենի մեջ ամենահեշտը դատաիրավական համակարգում փոփոխություններ անցկացնելն է:
Այստեղ շատ պրոցեդուրալ քայլերի անհրաժեշտություն չկա: Պարզապես անհրաժեշտ է մարդկային և քաղաքական կամք դրսևորել:
Օրինակ, որպես «լակմուսյան թղթի» դերում կարող է լինել հենց, այսպես կոչված, Մայրապետյանի գործը:
Հատուկ նշենք, որ չենք պահանջում գործը կարճել, քավ լիցի, պարզապես նշում ենք, որ մարդու կալանքը, որպես խափանման միջոց, փոփոխման անհրաժեշտության կարիք կա: Քանզի խոսքը գնում է ոչ շատ առողջ մարդու մասին, որի երաշխավորման համար հանդես են եկել հայտնի մտավորականներ, մշակույթի գործիչներ, հասարակական գործիչներ:
Առանձնահատուկ է այստեղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը:
Նա դարձել է գլխավոր դատախազ 2016-ին, որից հետո սկսվեցին «Սասնա Ծռերի»գործը, հետո հերթը եկավ Սամվել Բաբայանին դատելուն, վերջապես այս տարվա ապրիլին Դավթյանը հեշտությամբ պատրաստ էր մտնել խորհրդարան՝ Փաշինյանի, Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի կալանավորման համար: Այսօր խիստ է տրամադրված Մայրապետյանի հարցով: Եվ նույնիսկ անձամբ է գնում դատարան՝ Քոչարյանի գործով, որպեսզի ազդի դատավորի վճռի վրա. հասկանալի է, թե ում հրահանգով:
Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում. իսկ եթե վաղը Ալիևը պահանջի կալանավորել բոլոր տեսակի «ղարաբաղյան էքստրեմիստների», ինչ էք կարծում, ինչպիսի՞ն կլինի Արթուր Դավթյանի դիրքորոշումը: Ճիշտ էք, նա հաճույքով կկատարի Ալիևի պահանջը: Քանզի եթե նա կես տարվա ընթացքում 180 աստիճան փոխում է իր պահվածքը, ապա ինչպե՞ս կարելի է բնորոշել այդ մարդուն:
Բայց եթե մենք ունենք այդպիսի գլխավոր դատախազ, մենք հասկանո՞ւմ ենք թե ինչպես ենք վտանգում մեր քաղաքացիների և մեր երկրի ապագան:
Եթե Դավթյանի որոշումը Մայրապետյանի մասով մոտ օրերս չփոխվի, ապա հաստատակամորեն կարող ենք հիշել Դովլաթովի խոսքերը՝ պարկեշտ մարդու բնորոշման վերաբերյալ:
Դատեք ինքներդ, մարդը վտանգավոր է համարում մի խումբ մարդկանց, հետո արդարացնում, հիմա էլ մեկ այլ մարդկանց կարող է այդպիսին համարել, իսկ հետո քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում փոխել իր կարծիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ