«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացան հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որևէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ «Հոկտեմբերի 27-ի» գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:
Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաև քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: ԵՎ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսևորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում:
Մեկ փաստ էլ. այս գործով դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Նա դատավոր է նշանակվել 2013թ. սկզբին` պաշտոնավարելով Արարատի և Վայոց Ձորի մարզերում, ասել է թե` Քոչարյանի իշխանավարման օրոք չի պաշտոնավարել: Այնպես որ, Մխիթարյանը որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերին: Մինչդեռ նախորդ անգամ Վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել