Շարունակելով ոչ ադեկվատ քաղաքական գործիչների կողմից արված հիմար հայտարարությունների ցանկը՝ տարօրինակ զուգադիպությամբ այսօրվա հերոսը ևս ՀՀԿ-ից է. Արագածոտնի վաստակաշատ մարզպետ Սարգիս Սահակյանը, ով լրագրողների հետ զրույցում այսպիսի փառահեղ միտք է արտահայտել.
«Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»:
Փաստորեն թքած, թե անգամ պաշտոնական տվյալներով ունենք 40 տոկոս աղքատություն, թքած, որ գնողունակություններս ընկել ա երկու-երեք անգամ, կարևորը, Սահակյանը երբ գնացել ա ռեստորան, ռեստորանը լիքն ա եղել... Դե արի էս հանճարին բացատրի, որ երբ ինքը գնում ա ռեստորան, էդ սովորաբար անում ա իրա կուսակից ընկերների հետ, իսկ դրանք իրանց մանկլավիկներով որ հավաքվում են, հանգիստ հարյուրից անցնում են... էդ էական էլ չի վերջին հաշվով, էականը էն ա, թե այս խելոքը ի՞նչ է անելու իր մարզի ժողովրդին, երբ պարզ դառնան երեկվա կարկտի հետևանքները, որը տեղացել էր Արագածոտնի մարզում...
Սկսում եմ կասկածել, որ ՀՀԿ-ում ինչ-որ հազվադեպ վիրուս կա, որը կասեցնում է մտավոր ցանկացած դրական գործունեություն, որովհետև երբ օր չի անցնում, որ հերթական ՀՀԿ-ականը մի բըլթ չանի, ընդ որում, ամեն անգամ ինչ-որ ուրիշ ՀՀԿ-ական, դա արդեն խոսում է ՀՀԿ-ի համակարգում բլթածին ինչ-որ հիմքերի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=291274321009497&set=np.17141786.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել