Այսինքն՝ սկսվա՞ծ է Արցախի հետ կապված ամեն ինչի նսեմացման թավշյա գործընթացը։ Նիկոլ Փաշինյան,
ասում եք` ղարաբաղցի ղեկավարներից ոչ մեկի որդին չի ծառայել, ու միայն ձեր որդին է ծառայո՞ւմ։
Այսինքն՝ էսքան ողորմելի՞ են ձեր տեղեկութուններն ու պատկերացումները, թե՞ դրա համար էիք ձեր որդուն ծառայության ուղարկելն այդպիսի պաթոսով լուսաբանել, որ էսօր դրոշակ սարքե՞ք․․․
Այսինքն, եթե ղարաբաղցի ղեկավարներն իրենց որդիներին սուս ու փուս են ուղարկում ծառայության, դա ծառայություն չէ՞։
Բա դուք՝ որպես գլխավոր հրամսնատար, տեղյակ չե՞ք, որ աշխարհի լավագույն 5 դիպուկահար կրակոցից մեկը պատկանում է ղարաբաղցի գեներալ ղեկավարի զավակին, ով ժամկետային ծառայող էր։
Բա դուք տեղյակ չե՞ք, որ Արցախի նախագահի որդին կարգապահ ժամկետային էր։ Հա երևի, որ Բակո Սահակյանն էլ ուղղաթիռով գնար որդուն այցելության, կիմանայիք, որ ղեկավարի որդին ծառայում է...
Որ սկսեմ թվարկել ծառայած որդի ունեցող ղեկավարներին, երկար է ստացվելու։
Ավելի ճիշտն էն ա, որ Ձեր խոսքում կոնկրետիկա լիներ ու կխնդրեի մատնանշել այն ղարաբաղցի ղեկավարին, ում զավակը չի ծառայել...
Ու, իմիջիայլոց, տղամարդը, պատերազմող երկրի հայ տղամարդը պիտի ամաչի որդու ժամկետային ծառայության մասին խոսելուց, որպես թե լավություն է անում իր երկրին․․․
Ու խոսելիս մտաբերեք, որ Ձեզ լսում են մայրեր, ում որդիները գնացին ծառայության ու հետ չեկան․․․ Նրանք ոչ միայն սուս ու փուս են ծառայել ու ծառայում, այլ նաև կյանք տվեցին ծառայությանը։
Հետո ի՞նչ, որ նրանք վարչապետ հայր չունեն, որ ամբիոններից այդ մասին գոչի ընտրությունից ընտրություն։