Հետաքրքիր քաղաքական PR արշավ ընտրեցին ՀՀԿ-ականները։ Փաստացի, սև ու սպիտակով նրանք հայտարարեցին, որ ներկա իշխանության միակ ընդդիմադիր ուժն իրենք են։
Դա է վկայում նաև իրենց քարոզչական տեսահոլովակը, որը ևս հստակ տարանջատում է, որ քաղաքական դաշտում այս պահին պայքարի մեջ են «Իմ քայլ» դաշինքը և ՀՀԿ-ն։
Առհասարակ, գույնային PR քարոզները վիզուալիզացիայի տեսանկյունից ավելի գործուն են։ Այս դեպքում մարդիկ սևն ընկալելու են որպես սխալներն ընդունած քաղաքական ուժի գույն։
Այս գույնային պայքարում նաև հստակեցվում է իշխանություն ընդդիմություն գիծը և մարդկանց մի հատված սա ընկալելու է որպես երկրում առողջ ընդդիմություն ունենալու նախադրյալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1708726545899353
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել