Analitik.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա նաև պնդեց, որ «նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»:

Analitik.am-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Օրինակ Արցախի գործող նախագահի՝ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ծառայել է, ծառայել են նաև ՊԲ հրամանատարի 2 որդիները և այլն: Սրանք արձանագրված փաստեր են, և ընդհանրապես, պաշտոնյաների որդիները ծառայում են: Չգիտեմ  ՝ կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը, դրա մասին պարզաբանումները պետք է ստանալ պարոն Փաշինյանից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել