Tert.am-ը գրում է.
«Օրինաց երկիրը» ՀՀ-ում կրթության և գիտության ոլորտի օրենսդրության ձևավորման գործում ունեցել է հիմնարար դեր ու նշանակություն. այս մասին այսօր ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը` կրթության, գիտության, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ իրենց հեղինակած օրենքներով է, որ ՀՀ-ում հիմք է դրվել կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումների կայացմանը, նախադպրոցական, հանրակրթության մասին օրենքներ են ընդունել: «Հենց մեր հեղինակած օրենքների շնորհիվ է, որ երեխաները Երևանում անվճար այցելում են մանկապարտեզներ և այնպես պետք է անենք, որ մարզերում ևս անվճար այցելեն: Գյուղապետեր ունենք, որ ջիպերով են ման գալիս իրենց համայնքների խնդիրներին անհաղորդ լինելով, փոխանակ մշակութային օջախները վերականգնեն, ինչը խոսում է պետական վերահսկողական համակարգը արդիականացնելու անհրաժեշտության մասին»,-ասաց նա:
Ըստ նրա, եթե ցանկություն կա զարգացնել նախադպրոցական կրթությունը, պետք է պետական հոգածությունը բարեփոխել: «Մեզ համար անընդունելի է այն թեզը, որ Հայաստանում նախատեսվում է 10 000-ից ավելի ուսուցիչների կրճատում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ