Panorama.am-ը գրում է.

Այսօր՝ Սպիտակում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը», որը սուր քննադատության էր արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Նրա խոսքով՝  Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ձևակերպել է, հետո  պարզաբանել միտքը, սակայն դրան հաջորդել են արձագանքներ Հայաստանում ու Արցախում:

«Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան,  Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ չի հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ «Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել»:

«Բա ո՞ւր էիք այդ ժամանակ, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղը գիտենք, լուսանկարները ունենք, մենք այդ պահեստները բացահայտել ենք և շատ բան չենք ասում, քանի որ այդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը և հավելեց. «Ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց «վետերոկ»-ներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել