Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվամբ անվանակոչելուն։ Նա «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման և միջազգային ճանաչման հարցում։

Նման հարցի քննարկման առիթ է հանդիսացել այն, որ դեկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումը, միջնորդությունն էլ ներկայացրել է ԱԳ նախարարությունը, համարում են, որ այն ներկայացուցչական փողոց է։

Որոշման նախագիծի համաձայն, արդարադատության նախարարության կողմից տրվել է փորձագիտական եզրակացություն, որով որոշման նախագիծը համապատասխանում է Հայաստանի օրենսդրության պահանջներին:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ խմբակցության երեք անդամները չեն մասնակցելու քվեարկությանը։ Նա երկու պատճառ նշեց, նախ կառավարության որոշումը սահմանում է, որ Երևանում փակուղիները պետք է համարակալվեն, ոչ թե անվանակոչվեն, ապա՝ անհրաժեշտ է Երևանում ունենալ Լեմկինի անվան փողոց, ոչ թե փակուղի։

Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հայտարարեց, նախագիծը նորից է ուղարկվել իր ղեկավարած հանձնաժողով, իրենք որոշել են գործադիրից ստանալ հավաստում, որ փակուղին կարելի է անվանակոչել։ Ստացել են, հանձնաժողովի անդամներն էլ տվել են դրական կարծիք նախագծի վերաբերյալ։

«Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում նկատեց, եթե մի կողմ թողնենք իրավական կարգավորումը, ապա նույնիսկ այդ դեպքում լավ չի հնչում «Լեմկինի անվան փակուղի»-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել