«Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավը կառուցում է ոչ թե իրենց ծրագրերի մասին խոսելով, այլ ՀՀԿ-ի վրա ցեխ շպրտելով: Նրանք 10 տարի այսպես են արել կամ այն չեն արել և այդպես շարունակ... Հասկացանք, դե հիմա ասեք՝ դուք 7 ամսում ի՞նչ եք արել և ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկա 5 տարում, խոսեք ձեր ծրագրից, ներկայացրեք այն, թե՞ գիտակցում եք, որ ոչ մի լուրջ ձեռքբերում չունեք էս կես տարում, ու դա էլ հաստատ վստահություն չի ներշնչում, որ ապագայում որևէ ձեռքբերում կունենաք: 

Պարոնայք, դուք այլևս ընդդիմություն չեք, ասեմ ավելին՝ 7 ամիս ա՝ արդեն իշխանություն եք։ Եթե իրենք էսպես կամ էնպես են արել, որը գտնում եք՝ սխալ էր, որեմն՝ խնդրում եմ՝ ասեք՝ դուք ո՞նց եք արել և ո՞նց եք շարունակելու:
Կամ էլ խոստովանեք, որ ձեր քարոզարշավի ծրագիրը ՀՀԿ-ի կառավարման նախկին տարիների մասին խոսելն է, որովհետև ձեզ թվում ա՝ էդ տրյուկը ձեն ա բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել