Սասունն ասում ա՝ «մեր իշխանության գալն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Մի քրֆեք Սասունին, Սասունը ճիշտ ա ասում, Սասունը, ի տարբերություն իր կողքի կանգնածների, անկեղծ ա, ժողովուրդ, ինքը ասում ա էն ինչը մտածում են բոլոր իրա կողքին կանգնածները, բայց վախում են բարձրաձայնել: Սասունը ճիշտ ա ասում իրանց տեսանկյունից, և հավատացեք, որ Նիկոլն ավելի վատ անալոգներ ա ստորադասում իրա իշխանության գալուն: Սրանում գնալով ավելի շատ եք համոզվելու, բայց երբ որ գործնականում զգաք Սասունի ասածի դրսևորումները, կհիշեք, որ ձեզանից շատերը էս մակարդակին իշխանության ա բերել «դըմփ-դըմփ-հու» անելով։ Երբ Սասունը կդառնա Մանվելից բեթար, էլի նույնը կհիշեք: Ընդհանրապես, Սասունի՝ էսօրվա ասածը մեզ քիչ ա, ու վստահ եմ՝ Սասունը մեզ դա կապացուցի և իր թիմակիցների կուլիսային խոսակցություններից այլ դրվագներ էլ կհրապարակայնացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել