Կյանք, մենություն, լռություն, սեր, հիասթափություն ու վախեր. երեկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում հաղորդավար ու բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հանդիսատեսի համար ընթերցեց իր հեղինակային բանաստեղծությունները: «Մեր կյանքը» խորագրով երեկոյին ներկա էին Ավետի ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին բացահայտելու Ավետի «կյանքի գաղտնիքները»:

Ու չնայած Ավետի՝ Երևանի ու Հայաստանի բոլոր մեծ ու փոքր հրապարակներում լինելիությանը, նա շատ հուզված էր, ինչպես կյանքում առաջին անգամ բեմ բարձրանալիս: Անկեղծ երեկո, որտեղ արտիստը մերկացավ այն աստիճան, որ իր բոլոր խոցելի, անպաշտպան մտքերը կարողացավ ներկայացնել բարձրաձայն: Երեկ այն բացառիկ օրերից էր, երբ Ավետն առանց ավելորդ ձևականության ու առանց նախապես գրված սցենարի էր բեմ դուրս եկել, ու ինչպես այդ պահին թելադրեցին իր ներքին հոգեվիճակն ու զգացողությունները, հենց այդ ուղղությամբ էլ տարավ ընթացքը։ Գրված բոլոր բանաստեղծությունների թղթերը բեմում էին, ու հեղինակը տեղում էր որոշում որը կարդալ` կախված մթնոլորտից ու ցանկությունից։

Երեկոյի պոստերի վրա երկուսով են` Ավետն ու 2-ամյա դուստրը` Լուսեն։ Փոքրիկի ներկայությունը պատահական չէ։ Հայրիկի երեկոյին նրա մասնակցությունը մեծ է։ Իր ծննդից հետո Լուսեն Ավետի ամեն բանաստեղծության մեջ է ճիշտ այնպես, ինչպես պոստերում` անուղղակի։

BlogNews.am-ը ևս ներկա է եղել երեկոյին, ամենահետաքրքիր դրվագներն ու մյուս մանրամասները՝ ֆոտոշարքով։

_H2A2925 copy_H2A2906 copy_H2A2968 copy_H2A2912 copy_H2A2919 copy_H2A2901 copy_H2A3014 copy_H2A2989 copy_H2A3000 copy_H2A2992 copy_H2A2995 copy_H2A3010 copy_H2A2997 copy_H2A3003 copy_H2A3002 copy_H2A3007 copy_H2A3017 copy_H2A3018 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել