ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը հրապարակել է տողեր՝ անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին. «Սրճարանից հեռու պատերազմն է,
իսկական կռիվ ու մահ։
Դու սուրճդ ես խմում, իսկ նա՝ իր սեփական արյունը…
Սրճարանիցդ այն կողմ՝ իսկական զուգահեռ իրականության մեջ, Տղերքն են՝ քեզնից քիչ ապրած, քո կեսին չհասած, բայց քեզնից առավել հարուստ ու ողջ։
Մեռածը մենք ենք մեր սրճարաններում։
Մեր հայրենիքը էսպրեսոն է, խնդիրը՝ ուշ բերեցին-ը, իսկ իրական խրամատում վառոդ են խմում, խնդիրը մինև վերջ պահելն է, չուշացնելը։
Զինվորները կռվում են, որ քո կոֆեն շուտ բերեն։
Մենք խոսում ենք, վերլուծում, փիլիսոփայում, քաղաքական գնահատականներ տալիս, լարվում-լացում, բողոքում, չքնում, թերթում, կարդում, պոստեր անում…
Իսկ Պոստերում կռիվ է, իսկական…
Կասեն ինձ հիմա.
-Հա, բայց բոլորը չեն զինվոր ու պիտի կռվեն, սա էլ մեր դաշտն է, մենք էլ մեր դաշտի զինվորը…
Կասեմ.
-Իրավացի եք, բայց երբ իսկական մարդը կռվում է, բոլորս սրճարանում պիտի դառնանք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել