Ռուսական «Завтра» թերթը հոդվածով անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի կտրուկ փոփոխությանը դեպի արևմուտք: Ստանդարտ ու ավանդական դարձած թեզերից ու հիպոթեզերից զատ, մի հետաքրքիր վարկած էլ կար այդ հոդվածում. համաձայն թերթի՝ ի թիվս այլ խոստումների, ԵՄ/ԱՄՆ զույգը խոստացել է Ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ պայմանով, որ Հայաստանը առնվազն կատեգորիկ մերժում է Մաքսային միության/Եվրասիական միության անդամագրվելու բոլոր առաջարկները, իսկ իդեալական տարբերակում՝ կոնֆրոնտացիայի մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ինչպես դա արեց Վրաստանը՝ Վարդերի հեղափոխությունից հետո...
Եթե իրոք այս տեղեկությունները համապատասխանում են իրողությանը, ապա մենք իրոք ականատես ենք լինում պատմության՝ աբսուրդի տեսքով կրկնվելու օրինակին ու ակամայից պատմական զուգահեռներ են առաջ գալիս՝ Առաջին Հանրապետության թույլ տված կոպտագույն աշխարհաքաղաքական սխալների հետ: Ակամայից հիշում ես Սևրի պայմանագիրը, որով մեզ Օսմանյան կայսրության կեսը նվիրեցին, բայց այդպես էլ հետամուտ չեղան իրենց իսկ տված երաշխիքներն ապահովելու համար: Ավելին, հնարավորինս խանգարեցին Հայաստանին այդ երկու տարիներում տեղի ունեցած պատերազմների ժամանակ ինչ-որ հայանպաստ արդյունք արձանագրելուց...
Մեկ անգամ սխալվել կարող են բոլորը և բոլոր պետությունները, բայց երկու անգամ նույն էշությունը անելը արդեն խոսում է դեբիլության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: