Մոտ չորս հազար տարի առաջ ընկած երկնաքարը ոչնչացրել է Մեռյալ ծովից դեպի հյուսիս գտնվող բնակավայրերը, որոնք դարձել են աստվածաշնչյան Սոդոմ և Գոմոր քաղաքների նախատիպը՝ գրում է Science News-ը։

Հնագետները հինգ խոշոր բնակավայրերի պեղումներ են անցկացրել, և պարզվել է, որ մարդիկ այստեղ ապրել են 2500 տարի մինչև բրոնզե դարը, իսկ հետո կյանքն այդ բնակավայրերում դադարել է հայտնի պատճառներով։ Մարդիկ վերաբնակվել են այդ տարածքներում 600-700 տարի անց։

Հնագետները պարզել են, որ հողե աղյուսներից կառուցված տները անսպասելիորեր անհետացել են։ Կավե իրերի արտաքին շերտը հալել և վերածվել է ապակու։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դա կարող է պատահած լինել բնական աղետի հետևանքով, օրինակ՝ ընկնող երկնաքարի։ Աստվածաշնչում նկարագրվում է, որ Սոդոմ և Գոմոր քաղաքները ոչնչացել են կրակե անձրևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել