Չինաստանում ուսանողուհին հիվանդանոցում է հայտնվել՝ երեք շաբաթ միայն արագ պատրաստման լափշա ուտելու պատճառով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հուն Ցզյան ցանկացել է «սև ուրբաթ»-ի համար ավելի շատ գումար խնայել: Նրան հաջողվել է 150 դոլար հավաքել, բայց ամբողջ գումարը ծախսվել է բուժման համար, որը շուրջ 200 է դոլար արժեցել:
Ինքնազգացողության վատթարացման հստակ պատճառը չի նշվում, բայց տուժածը հայտարարել է, որ պատճառը վատ սնունդն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել