Panorama.am-ը գրում է.

Սննդի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ունեցող մի շարք ապրանքների ինքնաբավությունը նվազել է։ Ազգային վիճակագրական կոմիտեն մի քանի ցուցանիշներ է հրապարակել, որոնք վերաբերում են 2017-ին։

Ըստ այդմ, 2017թ. ցորենի ինքնաբավության աստիճանը նախորդ տարվա համեմատ նվազել է 20 տոկոսային կետով և կազմել 33.2%, ինչը պայմանավորված է ցորենի արտադրության ծավալի նվազմամբ և ներմուծման ծավալի աճով:

26.2 տոկոսով նվազել է նաև շաքարի,  18.5 տոկոսով  եգիպտացորենի, 12.9 տոկոսով խաղողի, 11.9 տոկոսով հատիկաընդեղենային մշակաբույսերի, 9.2 տոկոսով՝ գարու,  6.8 տոկոսով՝ ձկան,  6.1 տոկոսով՝ խոզի մսի,   6 տոկոսով՝ թռչնի մսի, 5.2 տոկոսով՝ վարսակի, 1.3 տոկոսով՝ բուսական յուղի,  ինչպես նաև ձվի, տավարի մսի,  բանջարեղեն ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները։
Կոմիտեից հայտնում են, որ փոխարենն աճել են տարեկան, միրգ, այլ հատիկավորներ, ոչխարի և այծի միս, կաթ, կարտոֆիլ ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները (համապատասխանաբար` 33.2, 11.6, 7.5, 5.1, 2.6, 1.3 տոկոսային կետերով): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել