Շանհայից ոչ հեռու բացվել է 5 աստղանի InterContinental Shanghai Wonderland հյուրանոց, որը կառուցվել է անմարդաբնակ վայրում, նշում է Daily Star-ը:

Այս հյուրանոցը կառուցվել է հանքահորի տեղում, սակայն այս հանքահորը փակվել է 2000թ.-ին  էկոլոգիական խնդիրների պատճառով:

Այս հյուրանոցի համար աշխատել է 5000 մարդ այդ թվում նաև ճարտարապետ Մարտին Յոհմանը, ով Դուբայում մի շարք հյուրանոցների հեղինակ է:

Հյուրանոցը կարող է դիմակայել երկրաշարժին և դիմացկուն է ջրերի նկատմամբ:

Գլխավոր մասնաշենքը ունի 18 հարկ:

Այն ունի զվարճանքի սրահ և մեծ մարզասահ, որտեղ բացի սովորական մարզումներից կարող են զբաղվել ժայռամագլցմամբ:

Հյուրանոցը ամբողջովին ունի 336 սենյակ, իսկ մեկ գիշերը մոտավորապես $500:

Ամենաթանկարժեք սենյակը $14 000 է:

Այնտեղ կա նաև արհեստական ջրվեժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել