Այսօր՝ ժամը 16:43-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը պարզաբանելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/15529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել