Կարկուտը վնասել է Վայոց ձոր մարզի պտղատու ծառերը


18:44 , 31 մայիս, 2013

 

Այսօր՝ ժամը 16:43-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Կստեղծվի հանձնաժողով՝  վնասի չափերը պարզաբանելու համար:
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: