Պետական ապարատից կրճատումների մասին
Քանի որ այդ կրճատումները 2019 թվականին լինելու են անխուսափելի, և կրճատվողների բողոքի ալիքը մեղմելու համար կառավարությանը խորհուրդ եմ տալիս մարդկանց կրճատել ոչ թե կամայականորեն ղեկավարի հայեցողությամբ, այլ որոշակի չափորոշիչներ սահմանելով և դրանք հաշվի առնելով։ Օրինակ՝
1) Առաջնահերթ կրճատել այն պաշտոնյաներին, ովքեր իրենց աշխատավարձի չափի համեմատ շատ մեծ ունեցվածք ունեն կուտակած (օրինակ՝ Պողոսը ստանում է 150000 դրամ աշխատավարձ, բայց ունի մի քանի հարյուր հազար կամ միլիոն դոլարի ունեցվածք),
2) Չկրճատել այն աշխատողներին, ովքեր իրենց ընտանիքի միակ կերակրողն են։
3) Եվ այլն։
Հավատացեք, հարգելի կառավարությունը, եթե Դուք 150000-200000 դրամ աշխատավարձ ստացող, բայց 30-40 հազար դոլարանոց մեքենա քշող պաշտոնյային չկրճատեք, բայց իր ընտանիքը մի կերպ պահող պաշտոնյային կրճատեք, կրճատվողներն ասելու են, որ Դուք նույնպես նախկինների պես կոռումպացված եք։