Ժո՞ղ, էս ինչ մի հատ հանճարեղ լռություն է դաշնակցության պահով:
Խեղճերի տունը կռիվ ա ընկել, Համբոն ուզում ա իր 123-ամյա ՀՅԴ քյորփին տանի քաղաք` մարդ դարձնի, ֆբ չգիտես ինչու գլուխ է պահում, ձեն չի հանում, ասի` դեդա, մեր ախպուրի ջուրն եմ ուզում, քաղաքական ուժի դաշնակն եմ ուզում:
Բա չեք ասում` մեր գյոզալ, Վերտուի վրա երդվող դաշնակցությունը ձեռից գնում ա... Բա չե՞ք ասում՝ ընկեր Հրանտի դեմ էս ինչ «պեռեվառոտ» է իրականացվում եւ այն էլ «դաշնակչութան անպարտաչանաչութան» պատճառով:
Էս ինչի՞ ընկեր Արմենի ձենը մի հատ չի գալիս:
Բա չեք ասում` էդ Բերյութի ՀՅԴ կառույցը ոնց հասավ Հայաստան, բարեւ ըրեց ու պահանջեց ինսուութից այս կողմ եղող դաշակցականների կապիտուլյացիա, լիբանանահայ Ժիրոյին ու Օսկանյանի հանդիպե՞ց արդյոք, ճամփին հո Սիրիայում կռվող Հզբոլահն չտեսա՞վ` հալ ու հարցմունք աներ:
Բա չեք ասում, որ էսպես գնա, Բեյրութի էդ կառույցին ամերիկյանն էլ կգումարվի, ախր վերջին ՀոՀիԴա ժողովին էս ամերիկյան կառույցը ուժեղ ջղայնացել, դուրս էր եկել ժողովի կեսից... ասել էր` ՀոՀիԴա էդպես չի կարելի:
Բա չե՞ք հարցնում՝ ումն է սա իր վերջնահաշվում ձեռնտու...

Լեւոնը փակեց ՀՅԴ-ն` բանտերում, հիմա, էս ազատ-ուրախ պայմաններում մեր հարյուր-եսիմ-քանի-ամյա բիձուկը ճամփեն կորցրել` յեդ-յեդ է գնում...
Սհենց հո՞ւնց կիլի... ով հայ ժողովուրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել