Սահակաշվիլին պետական միջոցներով ազատվել է կնճիռներից ու գնել մերկ դերասանուհու լուսանկարՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել են պետական միջոցները սեփական ծախսերը հոգալու մեջ։

apsny.ge փոխանցմամբ, համաձայն գաղտնի փաստաթղթերի, 2009 թվականի փետրվարի 23-ին ու 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Սահակաշվիլին Նյու Յորքում բոտեքսի ներարկումներ է ստացել, ընդհանուր առմամբ, 11400 դոլար արժողությամբ։

Բացի այդ, Վրաստանի նախագահը գնել է չբացահայտված ամերիկուհի դերասանուհու մերկ նկարը մոտ 9000 դոլարով։ Նա նաև ծախսել է 4500 դոլար Թբիլիսիի Radisson հյուրանոցում ամերիկուհի գործարար Քրիստինա Վուսավային բնակեցնելու ու նրան մարզակոշիկներ գնելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել