Հինգ տարեկան տղան Վենետիկի Սբ. Մարկոսի հրապարակում ինքնագլորը չափից դուրս արագ վարելու համար տուգանվել է այն բանից հետո, երբ այդ փոխադրամիջոցը ճանաչվել է որպես անօրինական «արագություն խթանող» միջոց:

Ոստիկանները տղայի հորը ստիպել են 66 եվրո 88 ցենտ տուգանք վճարել, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցցանցերում, հաղորդում է ANSA գործակալությունը:

Հեծանիվները, ինքնագլորները արգելված են Վենետիկում: Տղայի հայրը պատրաստվում է բողոքարկել ոստիկանների որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել