Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, երեկ՝ նոյեմբերի 21-ին, Կիևում տեղի է ունեցել նոր IQOS սարքերի շնորհանդեսը։

Ժամանակակից աշխարհում IQOS-ի ծագումը՝ որպես պակաս վնասակար այլընտրանք սիգարետին, ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել: Բնական ծխախոտի, այլ ոչ թե սինթետիկ հեղուկների երկրպագուները կարողացան ըստ արժանվույն գնահատել այս տեխնոլոգիայի առավելությունները, որը տաքացնում է ծխախոտը մինչև նիկոտինի գոլորշիացման համար բավարար ջերմաստիճանի, այլ ոչ թե այրում այն, ինչը հնարավորություն է տալիս կրճատելու վնասակար նյութերի արտանետումը մինչև 90 տոկոս։

Տոկիոյի շնորհանդեսից հետո՝ նոյեմբերի 21-ին, «Պարկովի» կոնգրես ցուցասրահում (Ուկրաինա) IQOS բրենդը ներկայացրեց տարվա նորույթները` IQOS 3 եւ IQOS 3 Multi կատարելագործված մոդելները:

Նոր սերդնի գադջեթների ստեղծման ժամանակ հաշվի են առնվել IQOS-ի սպառողների բոլոր ցանկությունները․ սարքերը դարձել են ավելի պարզ, մարտկոցն ավելի երկար է դիմանում, իսկ առանձնահատուկ դիզայնն ապահովում է ամրությունը և հարմարավետությունը։ Նոր IQOS մոդելների օգտատերերը հաճելիորեն կզարմանան երկու հիմնական փոփոխություններից․

  • Նախ՝ IQOS 3 Multi-ի նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օգտագործել մի քանի գլանակ իրար հետևից՝ առանց դադարի։ Այդ պատճառով հիմա օգտատերն ինքը կարող է որոշել՝ երբ և ինչքան օգտագործել այն։ Հատկապես որ հիմա այքոսը հնարավոր է վայելել փակ տարածություններում, առանց կողքիններին վնասելու։
  • Երկրորդ` գադջեթի առանձնահատուկ դիզայնը դարձել է առավել տպավորիչ՝ մոդերնիզացված և պարզեցված տեսք, նոր գույներ և համադրություններ։ Այժմ IQOS 3-ում կլինեն մի քանի շարժական մասեր, որոնք, ըստ ցանկության, կարելի է փոխարինել այլ գույներով։

Նորարարությունները գնահատելու և փորձարկելու էին եկել մայրաքաղաքային բոմոնդի ամենավառ ներկայացուցիչները՝ իրենց այքոսներով։

IQOS-ի շնորհանդեսի ընթացքում հյուրերը կարողացան լիցքաթափվել, գնահատել նորույթները և վայելել շփումը հաճելի երաժշտության ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել