Հուլիսի 13-ից 23-ը «Արմենիա Թի-վի» պատվիրակությունը մեկնում է Յուրմալա «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու, ուր օր ու գիշեր շոուի բեմադրող-ռեժիսոր Ալեքսանդր Դավիդովիչ Րևզինը անդադար պարապունքների ընթացքում մասնակիցներից ստանում է այն կերպարը, որ գտնում է տեղին «Նոր ալիք» մրցույթի ձևաչափի համաձայն: Հուլիսի 23-ից 28-ը «Արմենիա Թի-վիի» ուղիղ եթերում կարող եք հետևել մրցութային օրերին:

Հայաստանը Յուրմալայում կներկայացնի «Հայաստանի ձայնը» մեգանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը, ով մրցույթի առաջին օրը կկատարի միջազգային հիթ` Սելին Դիոնի «All by myself», Արա Թորոսյանի նորովի մատուցված գործիքավորմամբ:

Երկիր հիթ. Այս տարի շատ հետաքրքիր փոփոխություն է կատարվել ձևաչափում: Այս տարվա մրցույթի մասնակիցները ելույթ կունենան իրենց երկրի՝ նախկին տարիներին մասնակցած ամենավառ աստղերի հետ: Ալեքսանդր Րևզինի որոշմամբ Մաշան ելույթ կունենա Էրիկի հետ, «Твои следы» զուգերգով, որը 2011 թվականին ցնցեց Յուրմալան, և տվյալ կատարումը ճանաչվեց լավագույնը նաև Հայաստանում: Անգամ Էրիկի ելույթի դիտողականությունը համացանցում 3 անգամ գերազանցել է տվյալ տարվա հաղթողի ցանկացած ելույթի դիտողականությանը:  

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել