Յուրաքանչյուր ծնողի թվում է, թե ինքն ամենալավը գիտի, թե ինչպես է պետք իր երեխային դաստիարակել։ Բայց արդյո՞ք դա միշտ հաջողվում է։

Անդաստիարակ երեխաները հետագայում անշնորհակալ մեծեր են դառնում։

Սխալներ թույլ չտալու համար արժե լսել հոգեբանների խորհուրդները կապված այն սխալների հետ, որոնք ամենից հաճախն են թույլ տալիս մեծերը։

1. «Հավերժ լավագույն ընկերը» լինելու ձգտումը

Չափը կորցնելու վտանգ կա և այդ ժամանակ որոշ պահանջներ կարող են երեխայի կողմից անտեսվել։

2. Երբ երեխային թույլ չենք տալիս սխալներ գործել

Մանկության տարիներին անհաջողությունը արժանավայել ընդունելը հետագայում օգնում է ճիշտ լուծումներ գտնելուն և ավելի արագ հաղթահարելու ճանապարհին հանդիպած խոչընդոտները։

3. Երեխաների պատմությունները ուշադիր չլսելը

Եթե այս պահին ժամանակ չունեք նստելու և ուշադիր լսելու երեխային, ավելի լավ է նրան ասեք այդ մասին և ճշտեք, թե երբ դա կանեք, այլ ոչ թե նայեք հեռուստացույցին և գլխով արեք, իբր լսում եք։

4. Երեխաներին միանման դաստիարակելը

Եթե ընտանիքում մի քանի երեխա կա, յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցույց տալ։ Նաև պետք չէ համեմատել նրանց՝ մեծին անընդհատ որպես օրինակ բերելով։

5. Արագ չեղարկել պատիժը

Եթե պատժի արդյունքում երեխային ինչ որ բանից զրկել եք, ասենք զբոսանքից կամ խաղից, պետք չէ մեկ րոպե հետո թուլություն ցուցաբերել և թույլ տալ դա։

6. Ծանրաբեռնել երեխաներին

Լավ է, երբ երեխան զբաղված է, քանի որ հիմարությունների համար ուժ ու ժամանակ չի մնում։ Բայց միևնույն ժամանակ նա պետք է ազատ ժամանակ ունենա, որպեսզի սովորի իրեն ստեղծագործաբար զբաղեցնել։ Դա զարգացնում է երևակայությունը և հնարավորություն է տալիս հասկանալու զբաղվածության և ձանձրույթի միջև տարբերությունը։

7. Անառողջ մրցակցություն զարգացնել

Հարկարվոր է հասկացնել, որ գեղեցիկ պարտվելը մեծ բան է, որը անպայման պետք է գալիս կյանքում։

Սրանք սխալների մի փոքր մասն են միայն, որոնք թույլ են տալիս ծնողները երեխային դաստիարակելու հարցում։ Վստահ ենք, որ դուք կկարողանաք խուսափել այս սխալներից և ձեր երեխաները շնորհակալ կլինեն հետագայում կյանքի այն բոլոր դասերի համար, որ իրենց տվել եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել