Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հիմա էլ պնդում է, որ չի պատրաստվում Վրաստան վերադառնալ: Այդ մասին նա ասել է 360 градусов հաղորդման ժամանակ. հայտնում է Грузия Онлайн-ը:

Սահակաշվիլիի խոսքով` ինքը չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել, պարզապես աջակցում է Գրիգոլ Վաշաձեի թիմին, որը «կազմված է հիանալի երիտասարդներից»: Նա նշել է, որ ցանկանում է իր փորձը փոխանցել այդ թիմին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Евронюз-ի հետ զրույցում Սահակաշվիլին ասել էր, որ մտադիր է Վրաստան վերադառնալ:

Վրաստանում նոյեմբերի 28-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հիմնական մրցակիցներն են Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել