Ահա այսպիսի քաղաքական «երկխոսություն» 2018-ի թուրքական խորհրդարանում.
Թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավոր - «Ձեզանից ոմանք մեզ անվանում են մարդասպաններ: Բայց ո՞վ է սպանում քաղաքացիներին և ո՞վ է մարդասպան: Դո՛ւք… Դուք ուժեղ եք խմբով, բայց երբ մենակ եք, դուք բոլորդ վախկոտներ եք»։
Բղավոցներ դահլիճից - «Մենք ոչնչացրել ենք քո քաղաքը», «Սրան փամփուշտ է պետք: Ձերբակալեք նրան…», «Կտրե՛ք այդ քրդի ձայնը», «Գնդակահարե՛ք», «Դու ստորագրեցիր քո մահվան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թույլ մի՛ տվեք նրան ողջ հեռանալ այստեղից»։
Խորհրդարանի խոսնակ - «Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկա։ Նա միայնակ է։ Մենք նրան կբռնենք»։
Հայոց ցեղասպանությանը հաջորդած հարյուր և Դերսիմի ցեղասպանությանը հաջորդած 80 տարիները ոչինչ չփոխեցին թուրքական քաղաքական «երկխոսությունում»՝ ձայնը կտրել, ձերբակալել, գնդակահարել... հատկապես երբ հակառակ կողմը միայնակ է: Թուրքերը, կոտորելուց, գնդակահարելուց զատ, սովորաբար քաղաքական այլ ելք «չեն ունենում», որովհետև քաղաքական ծրագիրը կառուցվում է կոտորածի, գնդակահարության գաղափարի վրա։
Կից նյութն՝ այստեղ։