Բելառուսի և Ադրբեջանի նախագահները՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը, Մինսկում պաշտոնական բանակցություններից հետո փոխանակվել են նվերներով, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը:
Լուկաշենկոյի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բելառուսի առաջնորդն Ալիևին է նվիրել նռան ծառի պատկերով նատյուրմորտ և «Спадчына Беларусi» («Բելառուսի ժառանգությունը») վերնագրով գիրք:
Իր հերթին Ադրբեջանի նախագահն իր բելառուս գործընկերոջն ադրբեջանական գորգ է ընծայել:
Հիշեցնենք, որ Ալիևը պաշտոնական այցով Բելառուսի մայրաքաղաքում է եղել նոյեմբերի 18-19-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել