Tert.am-ը գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով խորհրդարան անցնելու հնարավորության մասին, ասաց, որ շանսերը պետք է գնահատի ժողովուրդը` իր վստահության քվեով և հայտնեց, որ իրենց կարգախոսն է` «օրինականություն, արդարություն, ապահովություն»:
«ՕԵԿ-ը ակտիվորեն մասնակցել է հեղափոխական գործընթացներին` ժողովրդի լեզվով ասած` առանց «խաղեր տալու»: Յոթ ամիս անց մենք տեսնում ենք, որ երկրում կուտակված են լրջագույն մարտահրավերներ, խնդիրներ»,-ասաց նա և արձանագրեց երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, դրանք հաղթահարելուն ուղղված համակարգային քայլերի բացակայությունը:
Նա ասաց, որ շատ հաճախ տեսնում են ոչ պրոֆեսիոնալ կադրային նշանակումներ, ոլորտներ կան, որտեղ նույնիսկ գույքագրված չեն խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերներ կան:
«Մենք գտնում ենք, որ երկիրը «դուխով» կառավարելուց բացի, պետք է կառավարենք նաև խելքով, կարողանանք «դուխը» և խելքը զուգակցել»,-ասաց նա և նշեց, որ տեսնում են խոհեմ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։