Վագրերը անհայտացման եզրին են գտնվում։ Վայրի բնության մեջ 3500-4700 վագր կա։Չինական գազանանոցներում էլ պահում են շուրջ 5000 վագր։ Ցավոք սրտի, այս կենդանիներից շատերին պահում են, որպեսզի նրանց ոսկորներից գինի պատրաստեն։ Գինով ներծծված ոսկորներն էլ վաճառում են, որպես դեղամիջոց։ Xiongsen Bear & Tiger Zoo գազանանոցում վագրերի միսը մատուցվում է, որպես ուտեստ, իսկ նրանց մարմնի մնացած մասերը պահում են գինով լի տարայի մեջ։

Մեկ շիշ գինու արժեքը հասնում է մոտավորապես 800 դոլլարի։ Ոսկրային գինու գլխավոր գնորդները միջին դասի ներկայացուցիչներն են։ Նրանք մասնակցում են աճուրդների, որտեղ այսպիսի գինու մեկ արկղը վաճառվում է 30 000 դոլլարով։

Մինչև վերջերս այս գործը անօրինական էր համարվում։ 1993-ից 2013 թվականներին՝ վագրից պատրաստված ցանկացած արտադրանքի վաճառքը արգելվում էր։ Արգելվում էր նաև վաճառել այն արտադրանքը, որը արտադրվել էր արգելքից առաջ։ Լոնդոնյան Environmental Investigation Agency կազմակերպությունը մտնում էր այն կազմակերպությունների կազմի մեջ, որոնք ցանկանում էին ազդել կառավարության վրա և դադարեցնել աճուրդները։

Նրանց հաջողվեց որոշակի հաջողությունների հասնել։ Երբ Guardian-ի լրագրողը ժամանաեց վագրերից պատրաստված գինու վաճառքի աճուրդին, նա միանգամից տեղեկացրեց կազմակերպիչներին, որ այդպիսի միջոցառում չի կարելի անցկացնել և հաղորդեց իշխանություններին։ Վախենալով ձերբակալվելուց նրանք նույն օրը դադարեցրին աճուրդը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել