Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշընը» «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում երեկ ներկայացրին նոր ձևաչափի համերգ։ «Ararat Jazz Nigth»-ի շրջանակներում հանրահայտ Չայնա Մոսեսն ու Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի դիրիժորությամբ, հիացրին ու զարմացրին մելոմաններին իրենց հոյակապ կատարումներով։

Նշենք, որ Չայնա Մոսեսն ականավոր ԴիԴի Բրիջուոթերի դուստրն է։ ԴիԴին 2 տարի առաջ էր Հայաստանում՝ որպես պատվավոր հյուր ջազ ֆեսթին մասնակցելու համար։ Մոսեսը երեկոյի ընթացքում կատարեց ինչպես ծանոթ կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր ստեղծագործություններ ու դրանք համեմեց իր կյանքի պատմություններով՝ սեր, հիասթափություն, վեճեր, ընկերություն... Դահլիճը բուռն էր արձագանքում բեմում տիրող տրամադրություններին, ձայնակցում երգչուհուն, պարում։

Երեկոն շարունակեց հայտնի բաս թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։ Նա վերջին տարիներին բնակվում ԱՄՆ-ում, սակայն պարբերաբար գալիս է հայրենիք՝ իր արվեստի երկրպագուներին անմոռանալի հիշողություններ պարգևելու համար։

BlogNews.am-ը ներկա է եղել համերգին։ Երեկոյի հայտնի հյուրերն ու մյուս մանրամասները՝ ֆոտոշարքով։ IMG_8000 copyIMG_7930 copyIMG_8555 copyIMG_7947 copyIMG_8499 copyIMG_8167 copyIMG_8044 copyIMG_8273 copyIMG_8171 copyIMG_8314 copyIMG_8387 copyIMG_8055 copyIMG_8075 copyIMG_8424 copyIMG_7648 copyIMG_8522 copyIMG_7750 copyIMG_8191 copyIMG_7766 copyIMG_7971 copyIMG_7772 copyIMG_8111 copyIMG_7782 copyIMG_8140 copyIMG_7796 copyIMG_8203 copyIMG_7807 copyIMG_8208 copyIMG_7812 copyIMG_8256 copyIMG_7828 copyIMG_8451 copyIMG_7850 copyIMG_7966 copyIMG_7884 copyIMG_7891 copyIMG_7895 copyIMG_7909 copyIMG_7943 copyIMG_7919 copyIMG_7929 copyIMG_7660 copyIMG_7789 copyIMG_7727 copyIMG_7676 copyIMG_7699 copyIMG_7645 copyIMG_7667 copyIMG_7640 copyIMG_7681 copyIMG_7684 copyIMG_7705 copyIMG_7714 copyIMG_7718 copyIMG_7722 copyIMG_7724 copyIMG_7598 copyIMG_7609 copyIMG_7613 copy

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել