Հարգելի քաղաքացիներ,

Արտագնա աշխատանքի արդյունքում ձևավորված եկամուտների հարկման որևէ նախագիծ չի քննարկվում, և այդպիսի գաղափար էլ չկա: Շուտով ՊԵԿ-ը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Որևէ մեկը չի մտնելու արտագնա աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի գրպանը:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գաղափարին, ապա դա դեռևս պետք է դրվի հանրային քննարկման, և որոշվի նպատակահարմարությունը, դրական և բացասական կողմերը:

Անհանգստանալու որևէ առիթ չկա:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել