«Արտագնա աշխատանքի արդյունքում ձևավորված եկամուտների հարկման որևէ նախագիծ չի քննարկվում, և այդպիսի գաղափար էլ չկա». ՊԵԿ նախագահի տեղակալ


16:16 , 19 նոյեմբեր, 2018

Հարգելի քաղաքացիներ,

Արտագնա աշխատանքի արդյունքում ձևավորված եկամուտների հարկման որևէ նախագիծ չի քննարկվում, և այդպիսի գաղափար էլ չկա: Շուտով ՊԵԿ-ը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Որևէ մեկը չի մտնելու արտագնա աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի գրպանը:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գաղափարին, ապա դա դեռևս պետք է դրվի հանրային քննարկման, և որոշվի նպատակահարմարությունը, դրական և բացասական կողմերը:

Անհանգստանալու որևէ առիթ չկա:)